«Տաշիր ինվեստ գրուպի» տնօրենը՝ առողջապահության փոխնախարա՞ր

«Տաշիր ինվեստ գրուպի» տնօրենը՝ առողջապահության փոխնախարա՞ր

Առողջապահության նախարարի տեղակալի թափուր հաստիքի համար արդեն թեկնածու են գտել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ վարչապետը մտադիր է առողջապահության փոխնախարար նշանակել Լևոն Հակոբյանին: Նա, ինչպես տեղեկացանք, «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ տնօրենն է, հիմա էլ, փաստորեն, գալու է առողջապահության ոլորտում փոխնախարար աշխատելու: Մեզ ասացին, որ Հակոբյանն արդեն տարել, իր փաստաթղթերը հանձնել է կառավարություն, ամենայն հավանականությամբ՝ նրա նշանակումը շուտով կլինի: Լևոն Հակոբյանը, ըստ երևույթին, կզբաղեցնի առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սերգեյ Խաչատրյանը: Նա պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին: