«Սեքյուրիթի դրիմի» 3 նոր պահանջները 

«Սեքյուրիթի դրիմի» 3 նոր պահանջները 

Մեկ օր գործադուլ անելուց հետո «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները 3 պահանջ են ձևակերպում․ աշխատանքից չազատել ընկերության տնօրենին, կազմակերպությունում չանել կրճատումներ և 10 տոկոսով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը։

Այս մասին Hraparak.am -ի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Նիկոյանը։

Առավոտյան տեղեկացրել էինք, որ  «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից  գործադուլ են անում, քանի որ  ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը հայտնել էր, որ  ընկերության սեփականատերեր  Գուրգեն և Ալեքսան Զաքարյանները նրան կարգադրել էին կրճատել կամ աշխատակիցների 30 տոկոսին կամ բոլորի աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով։
Սակայն տնօրենը չէր համաձայնել և նրան էլ Զաքարյանները որոշել էին աշխատանքից ազատել։