«Հրապարակ».Նիկոլի ձայնով զանգեցի Սերժ Սարգսյանին

«Հրապարակ».Նիկոլի ձայնով զանգեցի Սերժ Սարգսյանին
Վլադիմիր Վարդանյան

Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։ Հանրության կարծիքը եւս հաշվի կառնվի»:

Մրցանակն ի՞նչ է։ «Պարոն Հովհաննիսյանի գրքերից մեկը»: Հովհաննիսյանն ո՞վ է։ «Օրենքի նախագծի հեղինակը»: Ո՞ր արձագանքներն են Ձեզ ավելի դուր եկել, օրինակ՝ ես գրել էի, որ «Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր». մրցանակայի՞ն է այն: «Չէ, քաղաքական բաները հաշվի չեն առնվելու, զուտ հումորայինները, մասնավորապես` թոշակառուի ձայնով զանգեցի սոցապնախարարին, ասի` թոշակս ո՞ւր է»: Վախենո՞ւմ եք քաղաքականներից։ «Ոչ, երբեք. ես վախենում եմ չվախեցողներից»: