«Դեղին ժիլետավորները» հասան Լեհաստան

«Դեղին ժիլետավորները» հասան Լեհաստան

Լեհ ֆերմերները ֆրանսիացի բողոքավորների օրինակով դեղին ժիլետներ են հագել եւ դուրս եկել փողոց՝ փակելով երկրի խոշորագույն ավտոճանապարհներից մեկը մայրաքաղաք Վարշավայի մոտակայքում՝ ի պատասխան երկրի ագրարային քաղաքականութան դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է RMF24-ը։

Նրանք պահանջում են իշխանություններից քայլեր ձեռնարկել խոզերի զանգվածային անկման պատճառ հանդիսացած աֆրիկյան տենդի դեմ պայքարելու համար։ Ֆերմերները նաեւ դժգոհ են, որ իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց եւ չեն աջակցում գյուղոլորտին, ինչպես հարկն է։ Պահանջներից մեկն էլ ազգային արտադրանքի մրցունակության բարձրացումն է։

Ցուցարարների հետ հանդիպել է գյուղնախարար Յան Արդանովսկին, սակայն նրանք պահանջում են, որ իրենց հետ հանդիպի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Ֆերմերները հայտարարել են, որ պատրաստ են շարունակելու բողոքի իրենց ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները իրենց չեն լսել։