«Օրենքով գող» Պզոյի թիկնապահի գործը դատարանում է․ հայտնի է գործով դատավորը

«Օրենքով գող» Պզոյի թիկնապահի գործը դատարանում է․ հայտնի է գործով դատավորը

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը՝ «Պզո») թիկնապահ Նվեր Մուրադյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին «Հրապարակը» տեղեկանում է դատական-տեղեկատվական  համակարգից։

Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին։ 

Նույն դատավորն որոշ ժամանակ առաջ մերժել էր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Նվեր Մուրադյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։

Հիշեցնենք, որ Նվեր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետև՝ Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաև շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գրծադրելով և իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։