Երեխայիս զոմբի են դարձրել․Մալայանի ակնաբուժարանի հերթական զոհը

Երեխայիս զոմբի են դարձրել․Մալայանի ակնաբուժարանի հերթական զոհը

Արմավիրի մարզի ազգությամբ եզդի բնակիչ Իշխան Միրզոյանը հացադուլ է անում Հայաստանում Իտալիայի դեսպանատան հարևանությամբ։ Նրա խոսքով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վիրահատել են դստեր աչքը, սակայն այժմ գիշերը քնելիս երեխայի աչքը չի փակվում․


«Եղբայր դարերով ապրել եմ հայերի մեջ, ազգությամբ եզդի եմ, հայցի ցավը տանեմ, բայց էս նոր կառավարությունը թե ինչ է լսել, ազգային խտրականություն է դնում։ Երեխային տարել եմ վիրահատելու, հիմա աչքը վիրահատված է, զոմբի են դարձրել, մի աչքը գիշերը բաց է քնում, շոգ էլ լինում է, աչքը լրիվ փակվում է, որտեղ բողոքում եմ, ոչ ոք ոչ մի բան չի անում։ Վիրահատությունը արել է Ղարաքեշյան Արմինեն, «Մալայան» հիվանդանոցում, կոպը իջած էր, պետք է բարձրացնեին։ Ում դիմում եմ, ոչ ոք իր վրա չի վերցնում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում