Պաշտոն ուզելու հայտարարությունից հետո հրավիրել են հարցազրույցի. Հայկ Բարսեղյան

Պաշտոն  ուզելու հայտարարությունից հետո հրավիրել են հարցազրույցի. Հայկ Բարսեղյան

Բնապահպան,ակտիվիստ Հայկ Բարսեղյանի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե պաշտոն է ուզում, ցանկանում է դառնալ բնապահպանության նախարար, շատերի կողմից լուրջ չընդունվեց: Այսօր, սակայն,Հայկից տեղեկանում ենք,որ հայտարարությունից հետո նրան հարցազրույցի են հրավիրել: Ո՞վքեր են հրավիրել եւ ի՞նչ նպատակով՝ նա փակագծերը չի բացում: «Վերջին հայտարարությունիցս հետո լիքը մարդիկ որոշել են օգնել: Նախ ասեմ, որ հուլիսի 20-ին հրավիրել են հարցազրույցի, որպեսզի խոսենք էդ թեմայով»,- ասաց նա՝ դիմելով ազգաբնակչությանը, որ օգնեն իրեն:

«Ես խնդրում եմ, որ այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն, չեն լուծվում, ինձ գրեք, որպեսզի պատրաստվեմ: Անհրաժեշտ է այսօրվա կառավարությանը համոզել, որ իրենց նշանակած մարդը լավ չի աշխատում: Այն, որ ասում եմ, թե ես նախարար դառնալու դեպքում կաբինետում չեմ նստելու, նշանակում է՝ կաբինետը տեղափոխելու եմ արտաքին աշխարհ: 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս աշխատել օնլայն սիստեմով»: