Խախտումներ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Խախտումներ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկած նախագահական ընտրություններում գրանցվել են առաջին խախտումները, հայտնում է korrespondent.net կայքը՝ մանրամասնելով, որ «ՕՊՈՐԱ» քաղաքացիական ցանցի դիտորդին թույլ չեն տվել ընտրատեղամաս մտնել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, որոշ ընտրատեղամասերում ընտրաթերթիկների քանակը չի համապատասխանում քվեարկողների թվի հետ: