Վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից

Վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որին կից հետևորդների հետ կիսվել է իր մտորումներով:

Նազենին, մասնավորապես, գրել է.

«Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, անսեր ապրելուց, միմյանց ատելու այա հավերժ մոլուցքից, անբուժելի տխրություններից ու ձանձրույթներից, քայքայող անգործությունից, արհեստական օրակարգերից ու կես րոպեանոց վայ-հայրենասերներից....

Վերև է պետք նայել, ձգտել ու լինել... Երկնքի կապույտների մեջ միշտ կա Հավատը, կա մաքրությունն ու Սերը... Վերև՜... Հույսի ծվենների հետևից...»: