Կրկնում եմ՝ պատճառը մեկն է. Քոչարյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ (տեսանյութ)

Կրկնում եմ՝ պատճառը մեկն է. Քոչարյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Հայկ Ալումյանը դատարանում հրապակում է մի շարք ցուցմունքներ: Իսկ դատախազները պարբերաբար առարկում են՝ նշելով, որ ցուցմունքներն ամբողջությամբ հրապարակելու անհրաժեշտություն չկա։

Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Սա է պատճառը: Եթե մտածում եք, թե մեջբերում է, ամեն մի ցուցմունքը 10-15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում է միտքն ասել: Կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: