Քաղցկեղ ունեցողին բուժել են դեպրեսիայի դեմ

Քաղցկեղ ունեցողին բուժել են դեպրեսիայի դեմ

Բրիտանացի բժիշկները երեք տարի շարունակ սխալմամբ քաղցկեղ ունեցողին ախտորոշել եւ բուժել են հետծննդաբերական դեպրեսիայի դեմ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, Քոնուի քաղաքի բնակիչ Քլեր Թոմփսոնը 2013 թվականին երեխա է ծննդաբերել եւ ծննդաբերությունից կարճ ժամանակ անց դիմել է բժիշկների օգնությանը, գանգատվելով ինքնազգացողության եւ առողջական վիճակի վատացումից։ Ուշագրավ է, որ 18 ամսվա ընթացքում կինը 20 անգամ անալիզներ է հանձնել, սակայն միայն այլ բուժհաստատություն գնալուց եւ լրացուցիչ ստուգումից հետո է պարզվել, որ նրա մոտ կա չարորակ նորագոյացություն։ Կինը վիրահատվել է եւ հիմա իրեն լավ է զգում։ Պարբերականը նշում է, որ նման բժշկական սխալը կարող է մարդու համար լինել ճակատագրական եւ հավելում, որ այս պատմությունը պետք է օգնի, որպեսզի առողջապահության ոլորտում բարձրանա զգոնությունը։