Ովքեր կպայքարեն ԲԴԽ անդամ դառնալու համար. նշանակվել է դատավորների ժողով

Ովքեր կպայքարեն ԲԴԽ անդամ դառնալու համար. նշանակվել է դատավորների ժողով

Մարտի 13-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որտեղ պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Օրերս ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել, որ մարտի 7-ին եւ  8-ին  Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն քվեաթերթիկում իր անունը չներառելեւ վերաբերյալ պետք է դիմում ներկայացնի:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք՝ նման դիմում ներկայացնողներ եղե՞լ են, նշեց՝ մարտի 7-ին եւ 8-ին նման դիմումներ ներկայացնողներ չեն եղել, այս պահին կա չորս թեկնածու՝ Անտոնյան Սուրենը, Բարսեղյան Արտակը, Հակոբյան Գոռը եւ  Միքայելյան Ստեփանը. «Մարտի 13-ին լինելու է դատավորների ընդհանուր ժողով, որտեղ օրակարգային հարց է ներառված նաեւ բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը»:

Հարցին՝ ի՞նչ կարգով է ընտրվելու անդամը, Փոլադյանը նշեց. «Դա արդեն կորոշի ժողովը, չեմ կարող ձեւաչափը ձեզ ներկայացնել: Ընտրվելու է մեկ հոգի»:

Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը, եւ այդ տեղը պետք է լրացվի հենց Վճռաբեկ դատարանի դատավորների միջոցով: