27 անգամ դատապարտված է եղել
Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում հրաձգություն իրականացրած հանցագործը եղել է 27 անգամ դատված Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ Այս մասին, ըստ AFP-ի փոխանցման, հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթըզը։ Փարիզի դատախազը մանրամասնել է, որ իրավապահները խուզարկություններ են անցկացրել բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է, որ եղած լինի հանցագործը։
Հայտնի է, որ հրաձիգը ոմն 29-ամյա Շարիֆ Շեկատն է։ Ռեմի Էյթըզը ասել է, որ նրա շրջապատի մարդիկ վերցվել են հատուկ հսկողության տակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում իրականացված բռնարարքի պատճառով զոհվել Է երկու, տուժել՝ 14 մարդ: Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Հանցագործության վայրից բռնարարքը կատարողը կարողացել է փախուստի դիմել եւ թաքնվել։ Նրա որոնումները շարունակվել են։
Հայտնի է, որ կրակելիս նա գոռացել է «Ալլահ աքբար»։
Կարծիքներ