Հիմարն ո՞վ ա. բախում «Սասնա ծռերի» համակիրների եւ ոստիկանների ընկերների միջեւ. տեսանյութ

Հիմարն ո՞վ ա. բախում «Սասնա ծռերի» համակիրների եւ ոստիկանների ընկերների միջեւ. տեսանյութ

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով նիստին քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Ծռերի» համակիրների եւ այս գործով տուժող ճանաչված ոստիկանների ընկերների միջեւ: Բանն այն է, որ ապակուց այս կողմ նստած Գեւորգ Սաֆարյանը կողքի շարքում նստած անձանցից մեկին ասաց՝ «Հիմարը ո՞վա», դրանից հետո դահլիճը խառնվեց իրար: Ապակուց այն կողմ գտնվող տուժող ճանաչվածները ու խմբի անդամները եւս իրար հետ վիճեցին:

Սկսվեց քաշքշուկ, կարգադրիչները փորձում էին իրադրությունը շտկել: Նշենք, որ այսօր դատարանի շուրջը բազմաթիվ ոստիկաններ կան, նրանցից մի քանիսը միջադեպի ընթացքում եկան նիստերի դահլիճ: Միջադեպը տեղի ունեցավ, երբ հարցաքննվում էր տուժող, նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանը: