Արտուրոն օդից  հողից սեփականության իրավունքի վկայական է ստացել ու վաճառել 

Արտուրոն օդից  հողից սեփականության իրավունքի վկայական է ստացել ու վաճառել 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանված է Արտուրո Շալունցի դատաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չհանդիսանալով պաշտոնատար անձ, 2018ի մայիսին կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու միջոցով հափշտակել է խոշոր չափերով՝ 911250 ՀՀ դրամ արժողության 1125 մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողը․համագյուղացի Ս.Զադայանի անվամբ միասնական դիտավորությամբ հողի նկատմամբ կազմել է կեղծ փաստաթղթեր և իրացրել նրան։

Վերջինս, ըստ մեղադրանքի, չգիտակցելով փաստաթղթերի կեղծ լինելը՝ դրանք ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել սեփականության իրավունքի վկայական, իսկ 22.06.2018 թ.-ին նշված հողը վաճառել է Ա.Իվանյանին, որի դիմաց Ս.Զադայայանից ստացել է 1500 ԱՄՆ դոլար։