Վրաստանը քննադատել է Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ

Վրաստանը քննադատել է Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Քալկալիանին ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը վերադարձել է ԵԽԽՎ եւ վերականգնվել է եվրոպական այդ կառույցում Մոսկվայի ձայնի իրավունքը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նշենք, որ թեեւ որոշումը կայացվել է եւ Ռուսաստանը վերադարձել է, սակայն վիճարկման հնարավորությունը այնուհանդերձ դեռ պահպանվում է։ Բանաձեւում նաեւ ասվում է, որ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ունեցած իրավունքները ենթակա չէ սանկցիաների տակ դրվելու։ Նշենք, որ Մոսկվան զրկվել էր ձայնի իրավունքից 2016 թվականին։ «Ցավալի որոշում է կայացրել ԵԽԽՎ-ն։ Դեռեւս Հելսինկիում, Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ մենք չենք աջակցել այս որոշմանն ու մեր տեսակետն արտահայտել ենք»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Զալկալիանին։