Հռոմի Հայկական համայնքային խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիան

Հռոմի Հայկական համայնքային խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիան

 

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համավարակի դեմ, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը, որի երկրում, բացի համավարակի թվից, նաեւ ներքաղաքական խնդիրներն են աճում, դիմում է զենքի եւ պատերազմի, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի երկրի առաջ ծառացած բարդ խնդիրներից։ Հուլիսի 12-ին, տեղի է ունեցել ռազմական հարձակում Հայաստանի սահմանին, որի արդյունքում այսօր արդեն 16 տուժած կա։ Ադրբեջանի զինված ուժերը առանց այլեւայլության ռմբակոծել են խաղաղ բնակիչների տները Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ նույնիսկ հարվածել են տեքստիլ գործարանին, որը արտադրում է հակակորոնավիրուսային դիմակներ։ Մինչ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանին պատերազմի ժամանակ, մյուս բոլոր միջազգային կառույցները արձագանքել են՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակն ու քայլեր անել լարվածության թուլացման համար։ Հռոմի Հայկական համայնքի խորհուրդը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից այս աննախադեպ ագրեսիայի իրականացումը հայ խաղաղ բնակչության հանդեպ եւ կոչ անում իտալական կառույցներին դառնալ միջնորդներ խաղաղության հաստատման համար։ Խորհուրդը նաեւ խորապես ցավակցում է հայ զինվորականներին, ովքեր ընկել են հայրենիքի պաշտպանության մարտում։