Մոսկվան դրվատել է Ս-400-ների հետ կապված Անկարայի կեցվածքը

Մոսկվան դրվատել է Ս-400-ների հետ կապված Անկարայի կեցվածքը

Ռուսաստանի Պնախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը խոսել է Ս-400 համակարգերի գնման հետ կապված Թուրքիայի դրսեւորած հաստատակամ կեցվածքը՝ ԱՄՆ գործադրած ճնշումների ֆոնին։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի, Անկարան ցուցաբերել է ակտիվ եւ հաստատակամ կեցվածք, որն արժանի է հիացմունքի։ «Նրանք ցույց տվեցին ոգու ամրություն, անկոտրում կամք, չնայած որ ԱՄՆ կողմից ենթարկվում էին բավական հզոր ճնշման»,- ասել է գեներալ Ֆոմինը, հավելելով, որ Մոսկվան գնահատում է նման վճռական կեցվածքը եւ կարծում է, որ Թուրքիայի կատարած ընտրությունը ճշմարիտ է։