Ռեփեր LʼOne՝ Թիմաթի խմբից հեռանալու մասին․ մանրամասներ

Ռեփեր LʼOne՝ Թիմաթի խմբից հեռանալու մասին․ մանրամասներ

Հիփ-հոփ ոճի կատարող Լեւան Գորոզիան, ով հանդես է գալիս L'One բեմական կեղծանունով, պատմել է, որ երկու տարի առաջ դեռ փորձել է լքել Թիմաթիի Black Star-ը։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էում։ «Երկու տարի առաջ, երբ ես որոշեցի հեռանալ, ասացին, որ հեռացումը արժի 170 միլիոն ռուբլի»,- գրել է Գորոզիան։ Նա պարզաբանել է նաեւ, որ խոսքը ոչ թե իր երգերի ողջ ցանկի փրկագնման մասին է, այլ դրանք կատարելու թույլտվության։ Ավելի վաղ, Meduza-ի հետ զրույցում L'One-ն ասել էր որ ըստ պայմանագրի, որը կնքվել է իր եւ խմբի միջեւ, ինքը որեւէ տրեկի հանդեպ չունի որեւէ հեղինակային իրավունք։ Երաժիշտը նկատել է, որ այդ ժամանակ ինքը դեռ 27 տարեկան էր ու առանց իրավաբանների հետ խորհրդակցելու է ստորագրել։