Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը։ 

Նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն  առանձին տնտեսավարողներին արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը: 

Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ: