Սերբերը եկել ու օգնել են հայերին․ «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»

Սերբերը եկել ու օգնել են հայերին․ «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» երեկ Երևանում պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Հայկական ակումբը արտագնա խաղում զիջել էր մրցակցին խոշոր 5-0 հաշվով։ Այսպիսով, Փյունիկը դիմակայությունում պարտվեց 0:7 հաշվով ու կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: Խաղասկզբում հյուսիսային տրիբունայի անմիջական հարևանությամբ՝  արևելյան տրիբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»: Պաստառը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ու սերբ երկրպագուների մոտ: 

«Երեկ «Փյունիկի» խաղի ժամանակ, երբ պաստառը բացեցինք` «Արցախը Հայաստան է, Կոսովոն` Սերբիա», անվտանգության աշխատակիցները մոտիկացան և փորձին պաստառը տանեն։Ինձ օգնության գիտե՞ք՝ ովքեր հասան, սերբերը։ Սերբերը եկան կողքս կանգնեցին ու չթողին պաստառը տանեն,իսկ հայերը...»,- պատմում է Հակոբ Բերբերյանը։

Նշենք նաև, որ երկրորդ խաղակեսի սկզբում մի խումբ երկրպագուներ պաստառները պարզած մտան խաղադաշտ, որի վրա գրված էր՝ «Աղավնոն չենք հանձնելու»։