Ոստիկանությունում ԶԱՊ-Կանևոսկոյների դեմ պայքարի վարչություն

Ոստիկանությունում ԶԱՊ-Կանևոսկոյների դեմ պայքարի վարչություն

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Գյուլզադյանը։ Նրա կենսագրականում, որը հայտնվել է մեր ձեռքի տակ, կա մի ցնցող նախադասություն-տվյալ, այն է՝ զբաղեցրել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների դեմ պայքարի» բաժնի պետի պաշտոնը։

Փաստորեն, քաղաքապետարանի նորանշանակ պաշտոնյան ղեկավարել է պայմանական ասած՝ ԶԱՊ-Կանևսկոյների դեմ պայքարի վարչությունը։ Այլ խոսքով, փաստորեն, պետությունը կարելի է ասել, որ պաշտոնապես ճանաչում է քրեական հեղինակություններին, որպես այդպիսիք։ Հնչեղություն ունեցող հանցագործություններ էլ չէ, հնչեղություն ունեցող հանցագործների։

Սույն պաշտոնյայի կենսագրականում մյուս տարօրինակ փաստն այն է, որ նա 2004-ին ոստիկանական ակադեմիան ավարտելուց հետո 14 տարի շարունակ չի աշխատել ու միանգամից նման բարձր պաշտոնի է նշանակվել, այն դեպքում, երբ անգամ տնային տնտեսուհիներն ու երեխա ունեցող մայրերը14 տարվա ընթացքում ինչ-որ թեթև գործեր գտնում ու աշխատում են։