Պետք է 15 անգամ ասես, որ մտնի, մեկ ա՝ չի մտնի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցի վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Պաշտպան Արամ Օրբելյանը շարունակում է ելույթ ունենալ. նա ընթացքում ցանկացավ համեմատության համար անեկտոդ պատմել, սակայն դատարանը թույլ չտվեց։ Դատարանը ժամանակ առ ժամանակ ընդհատում էր պաշտպանին՝ նշելով, որ այն, ինչ իր խոսքում նշում է մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանն իր խոսքում ասել է, սակայն Օրբելյանը պնդեց, որ իր խոսքը պետք է ասի։

Դատավոր-պաշտպան երկխոսությանը միջամտեց Ռոբերտ Քոչարյանն՝ ասելով. «Կան մարդիկ, որ պետք է 15 անգամ ասես, որ մտնի, մեկ ա՝ չի մտնի»։

Օրբելյանն իր խոսքը եզրափակեց՝ ասելով. «Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»։

Մանրամասները՝ տեսանյութում։