«ՉՄՕ երկիրը» «Գարդասիլ» ստանալու համար 294 հազար դոլար դրամաշնորհ է ստացել

«ՉՄՕ երկիրը» «Գարդասիլ» ստանալու համար 294 հազար դոլար դրամաշնորհ է ստացել

 ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր շուրջ 4 ժամ տևած բուռն քննարկման զգալի հատվածը նվիրված էր «Գարդասիլ» պատվաստանյութին։
Քննարկման ժամանակ Առողջապահության նախարարությունը ներկայացնող Գայանե Սահակյանը, քննարկմանը ներկա Մարինա Խաչատրյանի փոխանցմամբ՝  ստիպված է եղել խոստովանել  , որ նախարարությունը  «Գարդասիլ» -ի համար դրամաշնորհ է ստացել։
 «Եվ ինքն էլ ստիպված էր թվեր հրապարակել, թե, այո, որքան են ստացել։ Փաստաթղթով 294 հազար դոլար, գումարած 91 հազար դոլար պետական բյուջեից»,-ասաց Մարինա Խաչատրյանը։

Քննարկման ընթացքում Առողջապահության նախարարության ներկայացուցիչները բնականաբար, «կողմ» են արտահայտվում պատվաստանյութին, իսկ օրինակ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ դեմ։

Իրար հետ բավականին լարված, իսկ «Գարդասիլի» հարցում՝ առավել քան լարված հարաբերություններ ունեցող Առողջապահության նախարարության և ԱԱՏՄ-ի հանրային բանավեճի մասին գրելու առիթ «Հրապարակ»-ն ունեցել է։

Նաև «Գարդասիլ»-ը կրծքով պաշտպանող Արսեն Թորոսյանը դեռ մեկ տարի առաջ «Ֆեյսբուքում » գրել էր, որ «Պետք է ուրախ լինեք, որ մեր նման չմո երկրին դա տվել են»:

Արսեն Թորոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» տաղավարում  ֆեյսբուքյան էջում արած սույն գրառումը  պարզաբանել էր՝ ասելով, որ այդ խոսքն ասվել է կուրսընկերոջը՝ շատ բարկացած վիճակում: Դրանից տասը ամիս անց Նիկոլ Փաշինյանը ոչ թե երկրի, այլ այդ երկրի խորհրդանիշի՝ պետական դրոշի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար հայտնի մաքսավորին ազատման դիմում գրել տվեց։
Ինչևէ, քննարկման ժամանակ պատվաստանյութին դեմ է արտահայտվել նաև 
 «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ հայտարարելով, թե այն երկրներում, որտեղ եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի տարածվածությունը և կանանց մոտ քաղցկեղի տարածումը շատացել է: