1 շիշ վիսկին վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով

1 շիշ վիսկին վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով

Շոտլանդական Macallan տեսակի վիսկիի մեկ շիշը Լոնդոնում աճուրդի եղանակով վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն դոլարով։ Այն դարձել է ամենաթանկ վաճառված վիսկին ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Վաճառքն իրականացվել է Christie's աճուրդային տանը։ Վիսկին ունի եզակի շիշ, նկարված իռլանդացի նկարիչ Մայքլ Դիլոնի կողմից, որի արժեքը արդեն ավելի քան մեկ միլիոն դոլար է։ Վիստկին շշալցվել է 1986 թվականին։ Այդ տարի շշալցված 40 Macallan-ներից միայն այդ մեկն է նկարազարդվել Դիլոնի կողմից։Նկարում ի դեպ Մակալան ընտանիքի պատմական տունն է կառուցված 1700 թվականին։