Արևածաղիկ են կերել, հղիին անուշադրության մատնել. Հանրապետական ծննդատանը երեխան մահացած է ծնվել | Հրապարակ 26.09.2019

Արևածաղիկ են կերել, հղիին անուշադրության մատնել. Հանրապետական ծննդատանը երեխան մահացած է ծնվել | Հրապարակ 26.09.2019

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։

Hraparak.am-ի հետ զրույցում ծննդկանի հարազատները պատմեցին. «Հայկուհին 9 ամիս լիարժեք հսկողության տակ է եղել, նորմալ հղիություն է տարել: Երկունքի ցավերով շտապեցինք  Հանրապետական հիվանդանոց: Բժշկուհին զննել է ու առաջարկել 2 տարբերակ՝ մնալ հսկողության տակ կամ գնալ տուն, առավոտյան վերադառնանք: Հայկուհին նախընտրեց մնալ: Դրանից հետո նրան բժշկուհու հանձնարարականով հսկողության տակ էր պահելու մանկաբարձը: Տեղյակ ենք, որ դեղորայք են ներարկել, սիստեմա միացրել, լուսադեմին ցավերն արագացել են, խնդրել է զննել»: Հայկուհու ամուսինը՝ Գարիկ Ենգիբարյանը, կատարվածի համար մեղադրում է հենց մանկաբարձուհուն:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»