Ցուցարները ներխուժել են Էրդողանի նստավա՞յր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Անկարայում ցուցարարները մտել են թուրք առաջնորդի նստավայր։
«Չկա իրավիճակ, որ ցուցարարները մտնեն նախագահական. Խնդրում եմ չհիմնվել ապատեղեկատվական բովանդակության վրա, որը հակասում է մեր երկրի խաղաղությանը և կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ստամբուլի Սարաչհանեի նահանգապետ Դավութ Գյուլը շրջայց է կատարել այգիներում և Շեհզադեբաշ մզկիթի տարածքում, որը վնասվել էր ընդդիմության ցույցերի ժամանակ:
Հիշեցնենք՝ Ստամբուլի այժմ արդեն նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները պահանջում են ազատ արձակել նրան։
Ցուցարարները մզկիթի այգում թողել են մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների դատարկ շշեր։ Ենթադրվում է նաև, որ նրանք պղծել են պարիսպները՝ այնտեղ պատսպարվեով իրավապահների հետ բախումներից խուսափելու համար։
Բացի այդ, ըստ թուրքական ԶԼՄ-ները, ցուցարարները ջարդել են գերեզմանաքարերը և պղծել դրանք։
Կարծիքներ