«Սեւիլիան» ցանկանում է հետ վերադարձնել Իվան Ռակիտիչին

«Սեւիլիան» ցանկանում է հետ վերադարձնել Իվան Ռակիտիչին

«Սեւիլիան» ցանկանում է ընթացիկ սեզոնի ավարտից հետո Իվան Ռակիտիչին հետ վերադարձնել «Բարսելոնայից», ով անդալուսիական թիմի կազմում հանդես է եկել 2011-14 թթ։ Ակումբը մտադիր է 32-ամյա խորվաթի հետ կնքել ազատ տրանսֆերային պայմանագիր, չնայած այն բանին, որ Ռակիտիչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսին։

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Ռակիտիչին 12-20 միլիոն եվրոյով։ Նշենք, որ կատալոնացիների մոտ մարզիկը տարեկան ութ միլիոն եվրո է ստանում, սակայն «Սեւիլիայում» նա դժվար թե այդքան գումար կարողանա վաստակել, ինչպես նշում է Mundo Deportivo-ն։