Ավագանու իշխանական նոր անդամի մանդատ հանձնվեց․ ով է նա

Ավագանու իշխանական նոր անդամի մանդատ հանձնվեց․ ով է նա

ԿԸՀ-ն այսօր նիստ է հրավիրել եւ ավագանու մանդատ է հանձնել: Ըստ հաղորդագրության. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ  Արտյուշայի Սարգսյանին»։

Աշոտ Սարգսյանը իշխանական է, նա եղել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը, նախկինում Երեւանի ավագանիում եւս մանդատ է ունեցել, իսկ այս տարվա մարտից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատուն էր։ 

Աշոտ Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջերում հաճախ հանդես է գալիս իշխանությանը գովերգող գրառումներով։