Այսօր հանրահավաք չի լինելու

Այսօր հանրահավաք չի լինելու

3 շաբաթ է, ինչ «Դիմադրության» շարժումը բուռն փողոցային պայքար է մղում, բողոքի անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ են փակվում, ավտոերթեր, ինչն  էլ ամենօրյա ռեժիմով ամփոփվում է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի տեսքով և «Դիմադրության» քայլերթով։

Այսօր ևս տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, քաղաքի տարբեր հատվածներից ավտոերթեր են իրականացվել և որոշ ժամանակով դադարեցվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը։ 

Սակայն սպասվող հանրահավաքի մասին ընդդիմադիր ուժերը, որևէ հայտարարություն չէին տարածել։

Մենք կապ հաստատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ճշտելու՝ այսօր հանրահավաք լինելու՞ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նշեց՝ «ոչ» և հավելեց․ «Ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու»։