Իշխանությունն այս փուլում նպատակ է դրել, անթույլատրելի միջոցներով, ճնշել քաղաքացիներին

Իշխանությունն այս փուլում նպատակ է դրել, անթույլատրելի միջոցներով, ճնշել քաղաքացիներին

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Հայկ Մամիջանյանի հետ այցելեցինք Ձերբակալվածների պահման վայր, որտեղ ապօրինաբար ձերբակալվել ու տեղափոխվել են 9 քաղաքացիներ:

Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա:

Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության տապալումների մասին»:

նշենք, նաև որ Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ այս պահին շինծու պատրվակներով ձերբակալված են 9 քաղաքացներն են․

1. Հայկ Նիկողոսյան

2. Աղվան Արշակյան

3. Վիգեն Ազատյան

4. Արա Մկրտչյան

5. Նիկոլայ Քոչարյան

6. Մուշեղ Նավասարդան

7. Hovhannes Avetisyan

8. Միքայել Օհանյան

9. Արտեմ Խառատյան։

«Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցենարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին»։