Իրանցի ուսանողներին թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ

Իրանցի ուսանողներին թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ

Իրանցի ուսանողներին ամերիկյան իշխանությունները թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ, տարատեսակ խոչընդոտներ հարուցելով նրանց առաջ։ Հերթական դեպքը տեղի է ունեցել Բոստոնի օդանավակայանում, երբ ուսանողին արգելել են դուրս գալ օդանավակայանից, ով ժամանել էր ԱՄՆ Իրանից։ Այս մասին գրում է NYT-ը, հավելելով, որ ամերիկա-իրանական հարաբերությունների սրացման այս փուլում ամերիկյան իշխանությունները ամեն կերպ փորձում են իրանցի ուսանողներին հետ ուղարկել։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ ամերիկյան կողմը իրանցի առնվազն տասներեք ուսանողի հետ է ուղարկել, թույլ չտալով նույնիսկ օրինական կրթական վիզայով մուտք գործել ԱՄՆ տարածք։ Մաքսային եւ սահմանապահ ծառայությունները այս լուրի հետ կապված որեւէ մեկնաբանություն անելուց հրաժարվել են։