Բասկովն ու Կռուտոյը իրար են ծեծում օդանավակայանում (տեսանյութ)

Բասկովն ու Կռուտոյը իրար են ծեծում օդանավակայանում (տեսանյութ)

ՌԴ էստրադայի ներկայացուցիչներ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը և երգիչ Նիկոլայ Բասկովը «ծեծկռտուք» են սարքել օդանավակայանի սրահներից մեկում թռիչքի սպասելիս։

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, համապատասխան պահը տեսագրել է երգիչ Սերգեյ Լազարևը, որն էլ կիսվել է տեսանյութով իր ինստագրամյան էջում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Կրուտոյն ու Բասկովը «թավալ գալիս» հատակին և բղավում են միմյանց վրա։

Իսկ այդ տեսարանը նկարել է Լազարևը, որին նկատելով Բասկովը սկսել է վերջինիս հեռու վանել։

Ավելի ուշ Իգոր Կրուտոյն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր տեսանյութ, որում պարզաբանվում է «ծեծկռտուքի» պատճառը։