ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 215 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 215 հազարը

Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 215 հազարը։ Այս մասին տեղեկանում ենք Ջոն Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալներից։

Ընդհանուր առմամբ, ներկայումս Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդ է 215 417 մարդ։ Մահացածների թիվը կազմում է 5116 մարդ։ Ամենաշատ մահացությունը Նյու-Յորքում է՝ 1374 դեպք։