Ինչ են քննարկել Զելենսկին ու Գուտերեշը

Ինչ են քննարկել Զելենսկին ու Գուտերեշը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«ՄԱԿ-ը պետք է ապահովի այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, որ ԱԷԿ-ը պետք է ապառազմականացվի, և դրա տարածքից պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը:

Զելենսկին ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել համակարգումը հացահատիկային նախաձեռնության շուրջ։