Ոչ մի բանակցություն` մինչև արցախցի գործիչները չվերադառնան Հայաստան

Ոչ մի բանակցություն` մինչև արցախցի գործիչները չվերադառնան Հայաստան

Արցախի ողբերգությունն ավելի անտանելի է դառնում, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալության ու Բաքվի բանտեր տարվելու ֆոնին: Հրեշավոր պետության հետ գործ ունենք և անգլիաներում ուսում ստացած Ալիև կրտսերը մի սովորական մարդակեր է, որոնք ապրել են հեռավոր քարե դարում, 40-ականների նացիստական ճամբարներում, միջնադարում խարույկների վրա ողջ-ողջ մարդկանց են այրել: Հաղթանակած, կռվող երկրների ղեկավարները, հասարակություններն այդքան բարբարոս ու հրեշավոր չեն լինում` անգամ պատերազմի գերիներին սովետական-ստալինյան պետությունը մի քանի տարուց հանձնեց Գերմանիային և գերիներին սովետական զինվորականներն ուղեկցում, հասցնում էին Բեռլին:  

Աշխարհի աչքի առաջ սպանդ, ցեղասպանություն, էթնիկ զտում իրականացնող Ադրբեջանը որոշել է վերջին և ամենացավոտ հարվածները հասցնել մեզ` արցախցի հայտնի գործիչներին նվաստացնելով ու գերեվարելով: Եվ այս պետության հետ ՀՀ իշխանություններն ուզում են «խաղաղության պայմանագիր» կնքել, ինչ որ բան պայմանավորվել: Նիկոլ Փաշինյանն էլ հոկտեմբերի 5-ին գնում է հանդիպելու մարդակերի հետ, որը մեր զավակների արյունն է խմում և խոշտանգում: Իրականում սա ավելի ծանր կապիտուլյացիա է, քան 2020-ին կնքվածը: Պետք է պահանջել, որ ոչինչ չստորագրվի և Գրանադայում ոչ մի հարց չքննարկվի, մինչև ազատ չարձակվեն և Երևան չտեղափոխվեն արցախցի գործիչները։