Որ բանջարեղեններն են արյան ճնշումը իջեցնում
Գիտնականները պարզել են, որ բրոկոլին, ծաղկակաղամբը եւ սպիտակագլուխ կաղամբը համարվում են արյան ճնշումը շատ ավելի արդյունավետ նվազեցնող մթերքներ, քան դդումը, արմատապտուղներն ու դդմիկը։ Հետազոտություններն իրականացնելիս՝ նպատակ է դրվել պարզել, թե արդյոք խաչածաղկավոր բույսերը, որոնց պատկանում են կաղամբները, կարող են նվազեցնել արյան ճնշումը, եթե այդ ընտանիքին պատկանող բույսերից օրական երեք հարյուր գրամ մարդը ներառի իր սննդակարգի մեջ։
Զուգահեռ, հետազոտությունների ընթացքում նաեւ խնդիր է դրվել պարզելու, թե արյան ճնշման նվազեցման վրա ինչպես են ազդում գազարը, կարտոֆիլը, դդմիկն ու դդումը։ Եւ ահա, պարզվել է, որ երեք շաբաթյա ժամկետում բորոկոլիի, ծաղկակաղամբի ու սպիտակագլուխ կաղամբի ակտիվ կիրառությունը ամենօրյա սննդակարգում բերել է նրան, որ քսանչորս ժամվա կտրվածքով այս մթերքները շատ ավելի արագ են նվազեցրել արյան ճնշումը, քան կարտոֆիլը, գազարն ու դդմիկը։ Մասնագետները դեռ չեն կարողանում հստակ ասել, թե ինչու խաչածաղկավոր բանջարեղենները, որոնց թվում նաեւ վերոնշյալ կաղամբատեսակներն են, նման ազդեցություն են ունենում։
Կարծիքներ