Հայտնի է, թե երեք դատավորներից ով ընտրվեց Վճռաբեկի դատավոր

Հայտնի է, թե երեք դատավորներից ով ընտրվեց Վճռաբեկի դատավոր

Մեր տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրել է Հովսեփ Բեդեւյանին։ Ձայների հաշվարկը քիչ առաջ ավարտվել է, սակայն պաշտոնապես դեռ չեն հայտարարել։

Հիշեցնենք, որ ներկայացվել էր երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդևյանը, Լիանա Հակոբյանն ու Հրաչ Այվազյանը:

Բեդեւյանը ստացել է 80 ձայն, ընդդիմադիր ֆրակցիաները քվեարկության մասնակցությունն «ազատ» էին թողել, ինչը նշանակում է, որ ընդդիմադիրներից եւս քվե է ստացել։