Որն է Ռուսաստանում կյանքի որակի առումով ամենալավ քաղաքը

Որն է Ռուսաստանում կյանքի որակի առումով ամենալավ քաղաքը

Կազանը ճանաչվել է որպես Ռուսաստանի ամենալավ քաղաքը կյանքի որակի առումով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Երկրորդ հորիզոնականում Գրոզնին է, երրորդում՝ Տյումենը։ Լավագույն կյանքի որակ ունեցող ռուսաստանյան քաղաքների շարքում են նաեւ Կրասնոդարը, Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Իրկուտսկը, Սեւաստոպոլը, Ուֆան, Կեմերովոն։

Ցանկը եզրափակում են Մախաչկալան ու Ուլան-Ուդեն։ Հետազոտություններն իրականացվել են Ռուսաստանի 78 քաղաքներում, որոնք ունեն ավելի քան 250 հազար բնակիչ։ Հարցումներն ամեն քաղաքում իրականացվել է առնվազն 600 հոգու շրջանակում։ Գնահատման ժամանակ հաշվի են առնվել զարգացման հեռանկարների, կոմունալ ծառայությունների աշխատանքի որակի եւ այլ ցուցանիշներ։