Կարանտինի պատճառով զբոսանքների բացակայությունը կարող է վնասել տարեցների առողջությանը 

Կարանտինի պատճառով զբոսանքների բացակայությունը կարող է վնասել տարեցների առողջությանը 

Իշխանությունների կողմից կարանտինային ռեժիմների սահմանմամբ՝ զբոսանքների բացակայությունը տարեցների համար կարող է վնասել վերջիններիս առողջությանը։ Այս մասին հայտարարել է բժիշկ հերոնտոլոգ Վալերիյ Նովոսելովը, նշելով, որ իշխանությունները պարտավոր են իրենց որոշումներում ի նկատի ունենալ, որ հարկ է ապահովել տարեցների համար շարժողական ակտիվությունը։

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ, շարժողական ակտիվությունը պետք է ոչ միայն իմունային համակարգի զարգացման համար, այլ նաեւ նյարդային եւ էնդոկրին, քանի որ օրգանիզմում բոլոր համակարգերը փոխկապակցված են միմյանց։ «Շարժողականությունը ծերունական հիվանդությունների դեմ հիմնական պրոֆիլակտիկան է»,- նշել է բժիշկ Նովոսելովը, հավելելով, որ շաբաթական կտրվածքով պետք է ապահովել մինչեւ 150 րոպե զբոսանքի ժամանակ տարեցների համար։

«Երբ մարդը շարժվում է, նրա բջիջներում արտադրվում է ածխաթթու գազ, որը էրիթրոցիտը պետք է փոխանակի թթվածնի մոլեկուլների հետ։ Շարժման բացակայության կամ սահմանափակության դեպքում, այդ փոխանակությունը չի կատարվում, ինչն է ամբողջովին բերում է կենսագործունեության մեխանիզմի խախտման»։ Բժիշկը խորհուրդ է տալիս օրինակ օրական որոշակի ժամանակ բնակելի շենքերի աստիճաններով քայլել վեր ու վար, այդպիսով գոնե լրացնելով շարժողականության պակասը։