Հայտնի են միասնական քննությունների օրերը 

Հայտնի են միասնական քննությունների օրերը 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,  26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն», 01.02.2025՝ «Օտար լեզուներ», 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», 08.02.2025՝ «Մաթեմատիկա», 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»։