Երեք ախտանշան, որոնք չի կարելի աչքաթող անել 

Երեք ախտանշան, որոնք չի կարելի աչքաթող անել 

Բրիտանացի վիրաբույժ Քարան Ռաջն ասել է, որ կա երեք ախտանշան, որոնք եթե առկա են մարդու մոտ, ապա վերջինս պետք է անպայման դիմի բժշկի, քանի որ դրանք աչքաթող անել չի կարելի։ Առաջինը՝ քաշի անհասկանալի կորուստն է, երբ մարդը նիհարում է, սակայն չի կարող բացատրել թե ինչու եւ եթե նրա սննդակարգում կամ ֆիզիկական ակտիվության մեջ նկատելի փոփոխություններ չեն եղել։ Նման իրավիճակ կարող է լինել ուժեղ սթրեսի կամ դեպրեսիայի ժամանակ, կամ էլ երբ մարդու մոտ առկա են որոշ տեսակի հոգեկան խանգարումներ։ Նաեւ՝ մարդը կարող է կտրուկ քաշ կորցնել դիաբետի ժամանակ, վահանաձեւ գեղձի հիպերֆունկցիայի կամ սրտային անբավարարության ժամանակ։

Որոշ դեպքերում քաշի կորուստը կարող է վկայել մարդու մոտ օնկոլոգիական հիվանդությունների առկայության մասին։ Մյուսը, ըստ մասնագետի, կապված է մարդու խալերի հետ։ Եթե մարդու մարմնի վրա եղած խալը փոխել է ձեւը կամ մեծացել է չափսերով, ապա նա պետք է անպայման գնա բժշկի եւ անցնի հետազոտություն։ Սովորաբար, ըսռ Ռաջի, խալերն անվնաս են, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք չարորակ են։ Եւ ի վերջո, երրորդ ախտանշանը կապված է դեֆեկացիայի՝ աղիների գործելու հետ։ Ցանկացած փոփոխություն այս դեպքում կարող է վկայել այն մասին, որ մարդու աղիներում կան որոշակի բորբոքումներ, պոլիպներ եւ այլ նորագոյացություններ, կապ չունի՝ դրանք բարորակ են, թե չարորակ։