Ստորագրել է բնիկ ժողովուրդների մասին օրենքը

Ստորագրել է բնիկ ժողովուրդների մասին օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է այդ երկրի բնիկ ժողովուրդների մասին օրենքը։ Օրենքով Ուկրաինայի բնիկ ժողովուրդներ են համարվում նաեւ ղրիմյան թաթարները, կրիմչակները եւ կարաիմները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ օրենքի, այդ ժողովուրդները իրավունք ունեն Ուկրաինայի կազմում ինքնորոշվելու եւ ունենալու քաղաքական կարգավիճակ՝ Ուկրաինայի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Նրանք ունեն իրավունք ամբողջապես տիրապետելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ինչպես առանձնաբար, այնպես էլ հավաքականորեն։ Ուշագրավ է, որ բնիկ ժողովուրդների շարքում ռուսները չեն հիշատակվում։ Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։