Բաքուն բացատրություն է պահանջում Թեհրանից

Ադրբեջանը սպասում է 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչության հետաքննության արդյունքներին, և մենք այդ մասին բացահայտ հայտարարել ենք իրանական կողմին։
Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իրանական կողմի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է, ուստի կոնկրետ արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։
Մենք կարծում ենք, որ այս իրադարձությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ երկու երկրների հարաբերությունների վրա։ Միաժամանակ իրանական կողմից մի քանի հարցում ենք ստացել՝ կապված մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեության վերսկսման հետ։ Սակայն այս հարցերը փոխկապակցված են, և ադրբեջանական կողմը պետք է միանգամայն վստահ լինի, որ հանցագործները, պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն և խստագույնս կպատժվեն։ Բոլոր համապատասխան երաշխիքները ադրբեջանական կողմին պետք է տրվեն ոչ թե խոսքով, այլ գործով»,- ասել է Բայրամովը։
Կարծիքներ