Զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է

Զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է

Այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է: Պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։ Այս մասին քիչ  առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Այս պահին բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- հավելեց նա։

«Այս պահին փրկարարական գործողություններ են կատարում 100 հոգի»,- հավելեց նա։

Նշենք, որ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մահացած 16 քաղաքացիներից հայտնի էր միայն 6-ի ինքնությունը։