«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում

«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են:

Բանն այն է, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու:

Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ապա ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու:

Հիշեցնենք, որ երբ խմբակցությունը լքել էր Վարդան Աթաբեկյանը, Սիմիդյանն անձամբ էր գնացել նրա տուն գիշերը մի քանի մեքենաներով՝ ռազբորկայի, ու, ըստ իմքայլականների, նման հեռանկարներ առաջիկայում շատ են լինելու, եթե նրա լիազորություններն ընդլայնվեն:

Խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի։ Կոնֆլիկտային է դիտարկվում նաեւ Արփի Դավոյանը, որն անձնական վրեժ լուծելու օրինակներ է ցույց տվել խմբակցությունում, հետեւաբար նրան եւս թիմում անընդունելի թեկնածու են համարում այս պահին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում