ՔՊ-ականների համար իրենց իսկ ընդունած օրենքը չի գործում

ՔՊ-ականների համար իրենց իսկ ընդունած օրենքը չի գործում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հանրային սննդի վայրում ծխում է: Փաստորեն ՔՊ-ականներն իրենց կողմից ընդունած օրենքները չեն հարգում: 

Հիշեցնենք, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի) ենթակետով նախատեսված դրույթը, ըստ որի հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: