8 երկիր կոչ են արել նախապատրաստվել պատերազմի 

8 երկիր կոչ են արել նախապատրաստվել պատերազմի 

Եվրամիության անդամ ութ երկրներ՝ Նիդերլանդների գլխավորությամբ, կոչ են արել ուժեղացնել քաղաքացիական պատրաստականությունը՝ հնարավոր պատերազմներին եւ աղետներին դիմակայել կարողանալու համար։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Նիդերլանդների, Բալթյան եռյակի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամների եւ պատերազմական իրավիճակների ժամանակ կայունության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերը։

Հատկապես ուշադրության են հրավիրել ծանուցման, ռազմավարական պաշարների կուտակման եւ պաշտպանական համակարգերի կառուցման միասնական համակարգերի ստեղծմանը։ Նիդերլանդները արդեն ներդրել են արտակարգ օգնության կետեր, որտեղ քաղաքացիները ճգնաժամային իրավիճակներում կարող են օգնություն ստանալ։ Այս մոդելն ընդ որում, ըստ պարբերականի, կարող է տարածվել ողջ Եվրամիության վրա։ Հանդիպման մասնակիցները կոչ են արել Եվրահանձնաժողովին արագացնել եվրոպական ցամաքին սպառնացող բոլոր վտանգների գնահատումը։