Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով. ԳՇ հայտարարությունը

Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով. ԳՇ հայտարարությունը

ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը գրել է․

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի՛ հայրենակիցներ, 

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ 

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»։