Մրցույթներ՝ մշակութային ՊՈԱԿ-ներում 

Մրցույթներ՝ մշակութային ՊՈԱԿ-ներում 

ԿԳՄՍ նախարարությունն իր ենթակայության տակ գործող մի շարք ՊՈԱԿ-ներում տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ է հայտարարել։ Այսպես․ մրցույթ է հայտարարվել «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, ինչպես նաեւ «Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների մրցույթները տեղի կունենան մարտի 4-18-ն ընկած ժամանակահատվածում, ԿԳՄՍ նախարարությունում։